Նորությունը լրջորեն է ազդել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի վրա
13/01/2014 19:15

Նորությունը լրջորեն է ազդել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի վրա

Իսպանական «El Chiringuito»-ն հայտնում է, թե երեկ «Ռեալի» ներկայացուցիչներից մեկը հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ այս անգամ «Ոսկե գնդակը» կստանա մադրիդյան թիմի պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

Հաղորդվում է, որ այդ նորությունը լրջորեն է ազդել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի վրա: Ասում են` կատալոնյան ակումբի գերաստղը չի ուզում մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:

Աղբյուրի թղթակիցը գրում է. «Ոսկե գնդակը» նվաճել է Քրիշտիանու Ռոնալդուն: Երբ Մեսսին իմացել է այդ մասին, նրա առաջին արձագանքը եղել է հրաժարվելը միջոցառմանը մասնակցությունից»:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ոսկե գնդակը» ստացել է 2009-2012 թթ.:

Նորությունը լրջորեն է ազդել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի վրա