.jpg)
Մոուրինյո. «Երբեք չեմ ուզում լքել «Չելսին»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ մտադիր է երկար ժամանակով համագործակցել լոնդոնյան ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Չեմ մտածում, թե հաջորդիվ որ ակումբում կաշխատեմ, քանի որ երբեք չեմ ուզում լքել «Չելսին»: Այդ մասին կմտածեմ միայն այն ժամանակ, եթե նման որոշում կայացնի ակումբի ղեկավարությունը: Ես պատկանում եմ «Չելսիին», իսկ «Չելսին»` ինձ: Քիչ ժամանակ է, որ այստեղ եմ, այնուամենայնիվ այս թիմի հետ ինձ շատ բան է կապում:
Ամռանը, երբ ուզում էի տեղափոխվել Լոնդոն, նույնիսկ չգիտեի, թե կընդունե՞ն ինձ այստեղ, թե՞ ոչ: Բայց անձամբ ինձ համար պատկերը պարզ էր»,- նշել է Մոուրինյոն: