.jpg)
Երևանի որոշ դպրոցների տնօրենների նկատողություն է հայտարարվել
Այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ դպրոցներում ջեռուցման համակարգերի աշխատանքի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի համար նկատողություն է հայտարարվել մայրաքաղաքի որոշ դպրոցների տնօրեններին:
Զեկուցվել է, որ ներկայում մայրաքաղաքի բոլոր դպրոցները ջեռուցվում են, և ապահովված են անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ: Ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված՝ առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ գրանցված դեպքերի մասով կազմվել է վարչական արձանագրություն:
Քաղաքապետը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն այս ուղղությամբ. «Չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարվել, այդուամենայնիվ դրանք բավարար չեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: