ԵԱՀԿ նախագահողը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին
13/01/2014 19:53

ԵԱՀԿ նախագահողը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) առաջիկայում հանդիպելու են ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ` քննարկելու համագործակցության հետ կապված հարցեր: Այս մասին, հղում կատարելով Շվեյցարիայի ԱԳՆ մամուլի ծառայությանը, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի, հանդիպումը կայանալու է Բեռնում, որին մասնակցելու է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու է ընթացիկ տարում, Շվեյցարիայի և համանախագահների համագործակցության հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Շվեյցարիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը, իսկ մինև այս` 2013 թվականին, նախագահող երկիր էր Ուկրաինան: 

ԵԱՀԿ նախագահողը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահներին