Պելեն ևս կարժանանա «Ոսկե գնդակի»
13/01/2014 18:12

Պելեն ևս կարժանանա «Ոսկե գնդակի»

Բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեն իր ձեռքբերումների համար այսօր կարժանանա «Ոսկե գնդակի»: Այս մասին տեղեկացնում է «O Globo»-ն:

«Ես աշխարհի եռակի չեմպիոն եմ դարձել այն ժամանակ, երբ «Ոսկե գնդակը» հանձնում էին միայն եվրոպացի ֆուտբոլիստներին: Եվ ահա ՖԻՖԱ-ն որոշել է այդ մրցանակից ինձ ևս հատկացնել, թեև վատ չէր լինի, եթե հանձնեին միանգամից երեքը»,- կատակել է Պելեն:

«Կարծում եմ, 2013 թ. արդյունքներով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն այսօր կարժանանա Քրիշտիանու Ռոնալդուն»,- ավելացրել է բրազիլացին:
 

Պելեն ևս կարժանանա «Ոսկե գնդակի»