Շարմազանովը՝ Քոչարյանի մասին. Ժամանակավրեպ վերլուծություններ են. Tert.am
13/01/2014 16:58

Շարմազանովը՝ Քոչարյանի մասին. Ժամանակավրեպ վերլուծություններ են. Tert.am

Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին, ասել է, որ քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս պաշտոնաթող նախագահին:

«Քաղակականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաեւ վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին»,- ասել է նա։

Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի վերլուծություններում ապագային ուղղված քայլեր չի տեսնում։ «Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»,– ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդող հրապարակումներ՝ Ռոբերտ Քոչարյանի նոր հարցազրույցը՝ գազի գնի, կուտակայինի և վարչապետի մասին

Տիգրան Սարգսյանը պատասխանում է Ռոբերտ Քոչարյանին

Նիկոլ Փաշինյան. Իսկ գուցե Ռոբերտ Քոչարյանը անժամկետ նստացո՞ւյց սկսի


 

Շարմազանովը՝ Քոչարյանի մասին. Ժամանակավրեպ վերլուծություններ են. Tert.am