Աստծուն մոտ լինելու համար հավատացյալները խոտ են կերել. Լուսանկարներ
13/01/2014 20:41

Աստծուն մոտ լինելու համար հավատացյալները խոտ են կերել. Լուսանկարներ

Հարավ Աֆրիկյան Հանրապետությունից քարոզիչ Լեսեգա Դենիելը կոչ է արել իր հոտին ուտել եկեղեցու բակում գտնվող գազոնը:



Fedpost.ru-ի փոխանցմամբ` հազարավոր մարդիկ համացանցում քննադատել են Լեսեգայի կիրառած մեթոդները:



Հավատացյալները գոհ են իրենց քարոզչի կիրառած մեթոդներից և հայտարարում են, որ հպարտությամբ են խոտ ուտում՝ Աստծուն մոտ լինելու համար: Իրավաբանական ֆակուլտետի 21-ամյա ուսանողուհին նշել է, որ մեկ տարի շարունակ տառապել է անգինայով և խոտ ուտելով կազդուրվել է:



Facebook-ում հայտնված լուսանկարներում բազմաթիվ մարդիկ ուտում են եկեղեցու բակում գտնվող գազոնը:



Նշվում է, որ որոշ մարդկանց մոտ խոտ ուտելուց հետո փսխումներ են սկսվել և փորլուծություն:
 

Աստծուն մոտ լինելու համար հավատացյալները խոտ են կերել. Լուսանկարներ