.jpg)
Պատմության մեջ այս օրը մահացել է Ջեյմս Ջոյսը
1941թ-ի այս օրը Ցյուրիխում մահացել է հանրահայտ իռլանդացի գրող Ջեյմս Ջոյսը: Նա ծնվել է 1882թ. փետրվարի 2-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում: Չնայած ընտանիքի ոչ այնքան բարվոք կացությանը՝ Ջոյսը կրթություն է ստացել նախ՝ քոլեջում, ապա Դուբլինի համալսարանում:
1900թ. նա սկսեց գրել ակնարկներ և բանաստեղծություններ, 22 տարեկանում տեղափոխվեց Փարիզ: Սկսեց աշխատելով որպես ուսուցիչ և լրագրող: Երկար ժամանակ նա անցկացրել է Ցյուրիխում:
Նրա վեպերը՝ «Նկարչի դիմանկարը երիտասարդ ժամանակ», «Դուբլինցիներ» պատմվածաշարը չէին տպագրվում, քանի որ հակասում էին հասարակական պատկերացումներին: Իսկ «Ուլիսես» վեպն ընդհանրապես արգելված էր ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում:
Սակայն Սիլվիա Բիչի հրատարակչությունը տպագրեց այժմ դասական համարվող այդ վեպը: 600 էջանոց այդ ստեղծագործությունում նկարագրվում է հրեա Լեոպոլդ Բլումի կյանքի ընդամենը 1 օրը՝ 1904թ. հունիսի 16-ը:
Թարգմանիչ Սամվել Մկրտչյանը հայերեն է թարգմանել Ջոյսի Ուլիս վեպը: