.jpg)
Երևանում այսօր հնարավոր է մառախուղ և թույլ ձյուն
Հայաստանում հունվարի 12-ին և 13-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումներ գրեթե ոչ մի հատվածում չեն սպասվում: Այս մասին հայտնում է weather.am-ը:
Հնարավոր է քամի 15մ/վրկ: Տեղ-տեղ հնարավոր է մառախուղ, մառախուղի հետևանքով` ցածր տեսանելիություն: Իսկ Արարատյան դաշտում և հարակից տարածքում եղանակը չի փոխվի, օդի բարձր խոնավության հետևանքով հնարավոր է թույլ ձյուն: Օդի ջերմաստիճանի փոփոխություն այստեղ չկա: Գեոմագնիսական դաշտն անկայուն է:
Երևանում եղանակային պայմանների փոփոխություն առայժմ չի սպասվում: Կդիտվի ամպոտ եղանակ, հնարավոր է մառախուղ և թույլ ձյուն: Գիշերը սպասվում է -8-10, ցերեկը -3-6, երեկոյան -7-9 աստիճան ցուրտ: