37.5 մլն դոլարի վարկ՝ ոռոգման համակարգին. Ջրի սակագինը չի նվազի
14/01/2014 14:08

37.5 մլն դոլարի վարկ՝ ոռոգման համակարգին. Ջրի սակագինը չի նվազի

2014թ-ից Հայաստանի ոռոգման համակարգում սպասվում են զգալի տեղաշարժեր: Նոր փոփոխությունների մասին այսօր լրագրողներին ծանոթացրեց Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսությնա պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը:

Վերակառուցման և զարգացման բանկը Հայաստանին է հատկացրել 30 մլն դոլարի վարկ` 25 տարի մարման ժամկետով, առաջին տասը տարին արտոնյալ, իսկ կառավարության մասնակցության բաժինը կազմում է 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագիրը նախատեսում է, որ արդեն ավարտին Հայաստանի 1995 հա-ի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոսով, շուրջ 1660 հա-ով կընդլայնվեն պոտենցիալ ոռոգելի հողերը, կկրճատվի ջրի կորուստներ, կնվազի ինքնարժեքը:

Ոռոգման համակարգեր են կառուցվելու Մեղրիի, Գեղարդալիճի, Բաղրամյան-Նոյակերտի և Քաղցրաշենի տարածքներում:

Ա. Ղազարյանը վստահեցրեց, որ համակարգերի գործարկումից հետո, բացի նշված առավելություններից, նաև կկրճատվի ոռոգման ջրի ծախսերը, հատկապես էլեկտրաէներգիայի ծախսերը. ջրամբարների բարելավում է նախատեսված:

Նաև ինքնահոս համակարգից ակնկալվում է տարեկան 3.7 մլն կվտ ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն, ինչը 2013թ-ի սակագնով համարժեք է 320 հազար ԱՄՆ դոլարի:

Հիշեցենենք, որ ներկայումս ոռոգման սակագինը 11 դրամ է, որի ինքնարժեքը, պատասխանատուների վստահեցմամբ, մինչև 2013թ-ի էլեկտարէներգիայի թանկացումը 18 դրամ էր, իսկ թանկացումից հետո` 20 դրամ. Պետությունը տարեկան 4 մլրդ դրամ է տրամադրում Ջուր օգտագործող ընկերություններին, որպեսզի ջուրը հողագործին վաճառեն 11 դրամով:

Ամենակարևորը` Ադիբեկ Ղազարյանը շեշտեց, որ ոռոգման սակագինը չի նվազելու. և այն դեպքում, երբ 37 մլն դոլար է ծախսվելու, վարկային ծրագիր է իրականացվելու, և այդ ամենը արվելու է գյուղացու համար. պարզապես գյուղացին ջուրը ստանալու է ոչ թե  մեխանիկական եղանակով, այլ ինքնահոս:

37.5 մլն դոլարի վարկ՝ ոռոգման համակարգին. Ջրի սակագինը չի նվազի