.jpg)
Արգիշտի Կիվիրյան. Իրենք իրենց սարքած գործի ձեռքը կրակն են ընկել
Փաստաբան Արգիշտի Կիվիրյանին այսօր ժամը 17-ին կրկին հրավիրել են ՀՔԾ` Կոմիտաս 5-ի գործով նախաքննության ավարտի մասին 4-րդ անգամ հայտնելու համար: Ա. Կիվիրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դա այն բանի արդյունքն է, որ իրենք իրենց սարքած գործի ձեռքը կրակն են ընկել:
ՀՔԾ-ն հանել է Ա. Կիվիրյանին առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնությունը) հատկանիշներով մեղադրանքը, և նրան մեղադրանք է առաջադրված միայն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) հատկանիշներով:
«Ինձ առաջարկեցին օգտվել համաներումից, սակայն ես գրավոր կերպով հրաժարվեցի դրանից»,- ասաց նա:
Aysor.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկանների և «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի միջև Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ի միջադեպի փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն:
Գործը հարուցվել է՝ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի զեկուցագրի հիման վրա, ըստ որի՝ ոստիկանության բաժին տեղափոխելիս Ա.Կիվիրյանը ոստիկանական ավտոմեքենայի մեջ բռունցքով հարվածել, կծել ու հայհոյել է ոստիկանին:
Ա.Կիվիրյանն իր հերթին հաղորդում է ներկայացրել, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները հայհոյել, ծեծել են իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Նախորդող հրապարակում` Արգիշտի Կիվիրյանը չի բացառում, որ իրեն կկալանավորեն
Ա. Կիվիրյան. 5 րոպե հետո կարող ես դառնալ կասկածյալ, 10 րոպե հետո՝ մեղադրյալ
Արգիշտի Կիվիրյանի գործը հասավ ՀՔԾ