.jpg)
Ադրբեջանցի զինծառայողին ստորացրել են
Ինքնասպանություն գործածցի զինծառայող Ռուստամ Գուլիևի եղբայրը` Էմին Գուլիևը, Interpress.az-ին տված հարցազրույցում նշել է, որ Ռուստամը նման քայլի է գնացել համածառայակիցների կողմից ճնշումների ու ստորացումների ենթարկվելու պատճառով:
Էմինը պատմել է, որ վերջին անգամ եղբորը տեսել է հունվարի 6-ին, երբ մեկնել է նրա մոտ` տեսակցելու, որի ժամանակ Ռուստամը խնդրել է իրեն տեղափոխել այլ զորամաս:
Նրա խոսքով` եղբորը համածառայակիցները նեղացրել են, ճնշումների ենթարկել, ինչի արդյունքում զինծառայողն ինքնասպանություն է գործել:
«Եղբորս դին փորձաքննության է ենթարկվել, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեզ նախնական եզրակացությունը չի տրամադրում»,- ասել է Էմին Գուլիևը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ միջադեպը տեղի էր ունեցել Ադրբեջանի սահմանային զորամասերից մեկում. Ռուստամ Գուլիևը հրազենի միջոցով ինքնասպան էր եղել: