.jpg)
NarCosta Concordia-ի նավապետը իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը
Իտալիայի ափերի մոտ խորտակված Costa Concordia նավի նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն իր վրա է վերցրել նավի խորտակման համար պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել նախաքննության ընթացքում:
«Դա եղել է իմ սխալը, ես ինձ չեմ կարող գովել, այլևս ասելիք չունեմ: Ես հապշտապ եմ գործել և որպես խելացի մարդ` պարտավոր եմ ստանձնել ողջ պատասխանատվությունը իմ քայլերի համար և չթաքցնել գլուխս ավազի մեջ»,-ասել է նա:
Նավապետը նշել է, որ որևէ կասկած չի ունեցել, երբ մանևրել է, ինչն էլ բախման է բերել:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թ. հունվարի 13-ին: Մեծ նավը, որի վրա գտնվել են 4200 ուղևոր, խորտակվել է: Դրա հետևանքով մահացել է 32 մարդ:
Նշենք, որ ավելի վաղ հայտնած տեղեկատվության համաձայն` գրեթե ապացուցվել է, որ նավապետը փրկության ահազանգ է տվել 1 ժամ հետո և լքել է նավը այն ժամանակ, երբ նրա օգնությանը 300 մարդ է սպասել:
«Ես ջուրն եմ ընկել»,-ասում է Ֆ. Սկետինոն, բայց փրկարարների նավակի մեջ հայտնվել է բոլորովին չոր: Սկետինոյի արյան մեջ թմրանյութեր չեն հայտնվել, բայց մազերի մեջ հայտաբերվել են կոկայինի հետքեր:
Մինչև դատավարության ավարտը, Costa Crociere-ն արդեն սկսել է վճարել տուժածներին փոխհատուցումները:
Նախորդող հրապարակում` Մեկ տարի առաջ վթարի ենթարկվեց Costa Concordia նավը