.jpg)
Այս տարվա «Ոսկե գնդակի» տիրակալը Կրիշտիանու Ռոնալդուն է
Երեկ երեկոյան Ցյուրիխում կայացած միջոցառման ժամանակ հայտնի դարձավ 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը:
«Ոսկե Գնդակին» արժանացավ Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Նա այս մրցանակին արժանացավ երկրորդ անգամ:
Ռոնալդուի հետ պայքարում էին Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և Ֆրանսիայի հավաքականի ու «Բավարիայի» հարձակվող Ֆրանկ Ռիբերին:
Նույն մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ նաև տարվա լավագույն մարզիչը: Ֆուտբոլային աշխարհն այս տիտղոսը տվեց «Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսը:
«Պուշկաշի» մրցանակը լավագույն գոլի համար ստացավ Զլատան Իբրահիմովիչը: