.jpg)
Մահացել է հանուն մոր «օրենքով գողի» թագից հրաժարված Դազմիր Բերուլավան
Վրաստանի Զուգդիդի քաղաքում տեղի է ունեցել 74-ամյա նախկին «օրենքով գող» Դազմիր Բերուլավայի հուղարկավորության արարողությունը:
Դազմիրի կենսագրությունը շատ յուրահատուկ է: Նա 18 տարեկան հասակում դատապարտվելով 12 տարվա ազատազրկման և տեղափոխվել է Քսանյան կալանավայր, որը համարվում էր «կարմիր զոն»:
Նշեն, որ «կարմիր» համարվում են այն կալանավայրերը, որտեղ չեն գործում քրեական աշխարհում ընդունված կանոնները, չկան «զոն նայողներ» և կալանավորների միջև վեճերը կարգավորվում են բանտային աշխատակազմի կողմից:
«Կարմիր զոն» շատ հաճախ ուղարկում են քրեական հեղինակություններին՝նրանց հեղինակազրկելու, քրեական աշխարհում նրանց հեղինակության վրա խաչ քաշելու համար:
Քսանյան կալանավայրը հայտնի «օրենքով գող» Խուտա Ցուշբայայի և Դազմիրի ակտիվ աջակցությամբ «կարմիր զոնից» վերափոխվում է «սև զոնի», այսինքն` այդ կալանավայրում արդեն սկսում են գործել գողական օրենքները և կանոնները:
Դազին ազատության մեջ է հայտնվում 1970թ.-ին: «Օրենքով գողի» մայրը բազմաթիվ անգամ հորդորում է որդուն հրաժարվել քրեական աշխարհից և մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է ձեռնարկում:
Հանուն մոր «օրենքով գողը» Սուխումի «Ամրի» ռեստորանում հավաք է կազմակերպում և գողերին է հանձնում իր մոտ գտնվող 935.000 ռուբլու հասնող «օբշակը»՝ հրաժարվելով գողի կարգավիճակից:
Շուտով նախկին գողը աշխատանքի է անցնում Զուգդիդիի թղթի գործարանում և ամուսնանում է: