Այսօր նշվում է Դիաբետի համաշխարհային օրը
14/01/2014 18:40

Այսօր նշվում է Դիաբետի համաշխարհային օրը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները նոյեմբերի 14-ը նշում են իբրև «Դիաբետի համաշխարհային օր»:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:

Առաջին տիպի դիաբետի ժամանակ ինսուլին ընհանրապես չի արտադրվում: Երկրորդ տիպի դիաբետ զարգանում է օրգանիզմի կողմից այդ հորմոնը չյուրացվելու դեպքում: Հաճախակի այս տիպի դիաբետն ի հայտ է գալիս ավելորդ քաշի կամ ֆիզիկական թերակտիվության արդյունքում:

Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկասոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման:
 

Այսօր նշվում է Դիաբետի համաշխարհային օրը