Sky News. Ֆրանսուա Օլանդի կինը պատաստ է ներել դավաճանությունը
14/01/2014 12:41

Sky News. Ֆրանսուա Օլանդի կինը պատաստ է ներել դավաճանությունը

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլերն, որ քաղաքացիական ամուսնու սեքս-սկանդալից հետո հայտնվելէ հիվանդանոցում, պատրաստ է ներել Օլանդին, հայտնում է Sky News-ը` հղում անելով Տրիերվեյլերի մտերիմներին:

«Նա պատրաստ է ներել ամուսնուն, բայց այժմ ամենաշատը ուզում է իմանալ նրա հետագա քայլերի մասին»,-ասել է աղբյուրը:

Իր հերթին Վալերի Տրիերվեյլերի ներկայացուցիչը հայտնել է, որ նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ և հիվանդանոցում դեռ 6-7 օր կանցկացնի:
 
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղադրում են ամուսնական անհավատարմության մեջ: Closer ամսագիրը մի նյութ է հրապարկել, որտեղ մանրամասն ներկայացնում է դավաճանության պատմությունը, ինչպես նաև` լուսանկարներ:

Նախորդող հրապարակուներ` Օլանդը հասցրել է կնոջը պատմել դավաճանության մասին նախքան սկանդալը

Ֆրանսուա Օլանդի կինը հայտնի սկանդալից հետո հայտնվել է հիվանդանոցում

Ֆրանսիայի նախագահը դավաճանում է կնոջը. Ինտիմ լուսանկարներ են հայտնվել. 18+

 

Sky News. Ֆրանսուա Օլանդի կինը պատաստ է ներել դավաճանությունը