.jpg)
Հումմելսը խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումմելսն ինտենսիվ մարզումներ է անցկացնում: Հիշեցնենք, որ նա չի խաղում նոյեմբերի կեսերից, երբ ոտքի վնասվածք ստացավ Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղում: Այժմ արդեն ֆուտբոլիստը պատրաստվում է շարք վերադառնալ:
25-ամյա ֆուտբոլիստը շաբաթվա ընթացքում պետք է անցնի լիարժեք մարզումների գրաֆիկի, իսկ նրա վերադարձը խաղադաշտ նախատեսված է ամսվա վերջին:
Այսպիսով` Հումմելսը չի մասնակցի «Աուգսբուրգի» հետ առաջիկա հանդիպմանը, սակայն հույս ունի, որ ասպարեզ դուրս կգա հաջորդ` «Այնտրախտի» հետ խաղում: