Կլոպ. «Բորուսիան» դեռ չի հասել իր գագաթնակետին»
14/01/2014 19:33

Կլոպ. «Բորուսիան» դեռ չի հասել իր գագաթնակետին»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ողբերգություն չի համարում Ռոբերտ Լևանդովսկու թիմից հեռանալը: Նա նշում է, որ ժամանակակից ֆուտբոլում դա նորմալ գործընթաց է: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:

«Ժամանակակից ֆուտբոլում դա նորմալ գործընթաց է: Հայտնի ֆուտբոլիստները ձգտում են հանդես գալ այն թիմերում, որոնք առավել շատ գումարներ են վճարում և այնտեղ իրենք կկարողանան հասնել մեծ բարձունքների: Ես դա ողբերգություն չեմ համարում` հասկանալով ֆուտբոլիստների հավակնությունները:

Վերջին տարիներին շատ եմ ասել, որ միայն «Բորուսիան» կարող է անել այնպես, որ ֆուտբոլիստներն իրենք չցանկանան հեռանալ մեզանից: Դրան հասնելու համար հարկավոր է մշտապես հաղթել և վեր բարձրանալ: «Բորուսիան» դեռ չի հասել իր գագաթնակետին, բայց ձգտում է: Հենց միայն այս պատճառով եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետն ակումբի հետ»,- նշել է Կլոպը:
 

Կլոպ. «Բորուսիան» դեռ չի հասել իր գագաթնակետին»