.jpg)
Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դիակ է հայտնաբերվել
Այսօր՝ ժամը 09.43-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հյուրասենյակում հայտնաբերվել է 60-ամյա Ա. Թ. դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: