.jpg)
Ռիբերի. «Ես էգոիստ չեմ»
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի թաքցնում, որ իրեն հիասթափեցրել են քվեարկության այն արդյունքները, որոնք ներկայացվել են երեկ` Ցյուրիխում կայացած աշխարհի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակելիս: Այս մասին տեղեկացնում է «Bild»-ը:
«Բավարիայի» հետ միասին նախորդ մրցաշրջանում նվաճել եմ հնարավոր բոլոր մրցանակները և ամենևին չեմ հասկանում, թե էլ ի՞նչ է հարկավոր անել` «Ոսկե գնդակն» ստանալու համար:
Ինձ համար մեկ է` 2-րդ տեղն եմ գրավել, թե 3-րդ: Ես էգոիստ չեմ, և այդ տիտղոսն ինձ համար գլխավոր նպատակ չէր: Շատ ավելի լավ կլինի, եթե այս տարի էլ «Բավարիայի» հետ միասին նվաճեմ նույնքան տիտղոս, որքան նախորդ մրցաշրջանում, ինչպես նաև դառնամ աշխարհի չեմպիոն: Շատ ուրախ եմ, որ այս ամենն ավարտվեց»,- նշել է Ռիբերին: