.jpg)
Ամերիկացի տղան 17 տարեկանում ծերությունից մահացել է (Տեսանյութ)
ԱՄՆ-ում մահացել է Սեմ Բերնսը, պատանի, ով տառապում էր աշխարհում հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Նա այս գենետիկ հիվանդության պատճառով անհասկանալի տեմպերեով ծերանում էր: Տղան, որի պայքարը հիվանդության դեմ շատերի համար կյանքի հանդեպ սիրո սիմվոլ էր դարձել, մահացել է Բոստոնում, 17 տարեկան հասակում:
Վիճակագրության համաձայն` այս հիվանդությամբ տառապում է միլիոն մարդուց մեկը: Սեմի կյանքի պատմությունը էկրանավորվել է: Ֆիլմը, որը ոկչվում է «Կյանքը Սեմի տեսանկյունից» անգամ «Օսկարի» է առաջադրվել: