.jpg)
Հարությունյանը հանդիպել է ընտանիքին. Հյուծված էր, գունատ, բայց ոչ ընկճված
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, և նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը քիչ առաջ դուրս են եկել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: Ռ. Բադալյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց.
«Շանթը հյուծված էր, գունատ, նիհարած, արտաքնապես փոխված, բայց ներքուստ նույն Շանթն էր: Ասում էր` պետք է պայքարենք ազատության համար, և շարունակում էր պնդել, որ հեղափոխությունը միակ միջոցն է»,- ասաց Ռ. Բադալյանը:
Ռ. Բադալյանի խոսքով՝ Շ. Հարությունյանը այն մարդ չէր, որ թույլ տար իր ձեքռերը ոլորեին և օրինական երթի համար ոստիկանություն տանեին, և մահակները վերցրել էր ինքնապաշտպանության համար, եթե ոստիկանությունը չթույլատրեր երթը:
Հարցին՝ իսկ արդյոք ընկճված չէ՞ր, նա ասաց. «Ոչ, բացարձակ: Նրան հնարավոր չէ այդպիսի ճնշումներով հետ պահել կամ ընկճել»:
Ռ. Բադալյանը նաև նշեց, որ Շ. Հարությունյանը գոհ էր հիվանդանոցի անձնակազմից, և նրա վրա բռնության հետքեր ինքը չի նկատել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակումներ` Շանթ Հարությունյանին տեսակցելու արգելքը հանվել է
Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է
Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը