Զինվորը դատապարտվել է՝ զենքը լվացքի մեքենայում լվանալու համար
14/01/2014 18:47

Զինվորը դատապարտվել է՝ զենքը լվացքի մեքենայում լվանալու համար

Հարավային Կորեայի դատարանը դատապարտել է 22-ամյա զինվորին կես տարվա ազատազրկման՝ Daewoo K-2 ինքնաձիգը լվացքի մեքենայում լվանալու համար:

Topnews.ru-ի փոխանցմամբ, զենքը լվացքի մեքենայի մեջ է գտնվել 5 րոպե: Դատի ընթացքում զինվորը նշել է, որ հրամանատարությունից զենքը լվանալու մասին կարգադրություն է ստացել ու որոշել է դա իրականացնել լվացքի մեքենայի օգնությամբ:

Զինվորը դատարանում հայտարարել է, որ զղջում է իր արարքի համար:
 

Զինվորը դատապարտվել է՝ զենքը լվացքի մեքենայում լվանալու համար