Ստյոպա Սաֆարյան. Քաղաքական դաշտը պատրաստվում է 2018թ. ընտրություններին
14/01/2014 13:53

Ստյոպա Սաֆարյան. Քաղաքական դաշտը պատրաստվում է 2018թ. ընտրություններին

Քաղաքական կյանքը Հայաստանի համար դառնում է չափազանց ակտիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ ընդգծելով մի քանի գործոններ. 

«Նախ մինչև մայիս պետք է պատրաստ լինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի տեքստը: Իսկ, եթե մայիսին պատրաստեցինք, դա նշանակում է, որ մինչև 2015թ-ի հունվարի 1-ը ամեն ինչ արվելու է, որ Հայաստանը մտնի Եվրասիական տնտեսական տարածք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանն ավելացնելով, որ սրանից հետո Եվրոպան ևս ձեռքերը ծալած չի նստելու, տարածաշրջանի՝ մասնավորապես Հայաստանի համար սկսվելու է պայքար:

«Գործոններից մյուսն էլ այն է, որ քաղաքական դաշտն արդեն պատրաստվում է 2018թ.-ին կայանալիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին: 3 տարին քաղաքական դաշտի համար այդքան էլ երկար ժամանակ չէ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

«Ժառանգության» քարտուղարի խոսքով՝ սրանով է պայմանավորված նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումը.

«Կարծում եմ, որ քաղաքական գործընթացները տեղափոխվում են երեք նախագահների եռանկյունու մեջ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
 

 

Ստյոպա Սաֆարյան. Քաղաքական դաշտը պատրաստվում է 2018թ. ընտրություններին