.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 14-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, 15-ի գիշերը նույքանով կնվազի:
Երևանում օրվա առաջին կեսին հնարավոր է ձյուն, 15-18-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:
Մայրաքաղաքում ցերեկը սպասվում է -4 -6, երեկոյան -5 -7, գիշերը -10 -12 աստիճան ցուրտ: