2015-ին հայկական պլանշետը կլինի 1-ին դասարանցիների հիմնական կրթական գործիքը
15/01/2014 12:06

2015-ին հայկական պլանշետը կլինի 1-ին դասարանցիների հիմնական կրթական գործիքը

Արդեն 2015 թվականին հայկական պլանշետը կդառնա առաջին դասարանցիների հիմնական կրթական գործիքը:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նշեց, որ 2014 թվականին էլ առաջին դասարանցիներին համակարգչային տեխնիկայով ապահովելու հարցը ամենակրևորներից է լինելու: Իսկ հայկական պլանշետն, ըստ նրա,  հագեցած է լինելու կրթական ծրագրերով և բոլոր հնարավորություններն ունի հիմնական կրթական գործիք դառնալու:

Նախարարն այսօր ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության 2014 թվականի գերակա խնդիրներն ու ծրագրերը՝  նշելով նաև դասաագրքերի փորձարկման գործընթացը: Շեշտը դրվելու է դասագքրեի որակի բարձրացման վրա:
 

2015-ին հայկական պլանշետը կլինի 1-ին դասարանցիների հիմնական կրթական գործիքը