.jpg)
15/01/2014 20:05
Բանկը սխալմամբ Չելյաբինսկի բնակիչներից մեկին 10 տրիլիոն ռուբլի է փոխանցել
«Ալֆա» բանկը սխալմամբ Չելյաբինսկի բնակիչներից մեկին 10 տրիլիոն ռուբլի փոխանցում է կատարել: Այս մասին հայտնում է ZNAK.com-ը:
Երիտասարդը շատ է զարմացել, բայց գումարի մասին անմիջապես հայտնել է բանկի աշխատակիցներին:
Բանկը անմիջապես սառեցրել է երիտասարդի հաշվը: Թե ինչ է տեղի ունեցել և ում է պատկանում այդքան գումարը, հայտնի չէ: