.jpg)
71 համարի երթուղայինը վթարի է ենթարկվել
Հունվարի 14-ին՝ ժամը 19.44-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի վրա վթար է տեղի է ունեցել և կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես», «Օպել» մակնիշի և թիվ 71 երթուղու «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Ն. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: