.jpg)
Դեպարդիեն սեփական ավիաընկերություն է հիմնել
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, ով նախորդ տարի ՌԴ քաղաքացի է դարձել, սեփական ավիաընկերությունն է հիմնել:
Դեպարդիեն ընկերությունն անվանել է Cyran R՝ ի պատիվ Սիրանո դը Բերժերակի, ում մարմնավորել է 1990-ականներին:
Դեպարդիեն ներկայումս ունի մեկ՝ բիզնես կլասի ինքնաթիռ: Դերասանը մտադիր է վարձակալության տալ այն, քանի որ սեփական ուղևորությունների համար չի օգտագործում:
Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ի դեպ, Դեպարդյեն մտադիր է նաև ռեստորան բացել, որը նախատեսված կլինի ստեղծագործող անձանց համար: