.jpg)
ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
ԵԱՀԿ նախագահող, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրխալտերը (Didier Burkhalter) Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Դիդիե Բուրխալտերը համանախագահների հետ քննարկել է ԼՂ բանակցային գործընթացի հարցում համագործակցության հետ կապված հարցեր:
Միաժամանակ վերջինս բարձր է գնահատել համանախագահների` բանակցություններում գործադրած ջանքերը:
Աղբյուրի հաղորդմամբ` համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպել են նաև Շվեյցարիայի արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի քարտուղար Իվես Ռոսսիերի հետ: