Վարակիչ հիվանդություն՝ Գյումրիում. Հիվանդնրը չգիտեն՝ ինչ վարակ է. tsayg.am
15/01/2014 18:55

Վարակիչ հիվանդություն՝ Գյումրիում. Հիվանդնրը չգիտեն՝ ինչ վարակ է. tsayg.am

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: Այս մասին գրում է  tsayg.am-ը: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23 ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են Ինֆեկցիոն, այնուհետ մաշկային հիվանդանոց:



Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Մեր նկարահանման պահին հիվանդներին այցելեցին նաև տարածքային երկրորդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկները: Ներկա պահին որևէ պատասխանատուի կողմից հստակ քայլ չի ձեռնարկվում: Հյուր եկած մասնագետն ասում է, նրանց ինչ-որ տեղ ուղեգրելն իրենց գործը չէ: Մուրադյանները պետք է մեկ անգամ ևս այցելեն պոլիկլինիկա, հետազոտվեն, արդյունքների պարզ դառնալուց հետո նոր իրենք կքննարկեն, թե ինչ է պետք անել:



Երեք տարեկան Արամն ամբողջ օրն այսպես քորում է ոտքերը՝ վարակն ավելի տարածելով: Կոմունալ որևէ հարմարություն չկա, որ փոքրիկներին կարողանան մաքուր և միմյանցից մեկուսացած պահել: Բժիշկն ասում է, ինքը թարախային մաշկաբորբ էլի է տեսել, բայց որ հիվանդությունը նման դրսևորումներ ունենա, չի հանդիպել: Մասնագետներն եկան, նայեցին, խորհուրդներ տվեցին: Ընդամենը:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Վարակիչ հիվանդություն՝ Գյումրիում. Հիվանդնրը չգիտեն՝ ինչ վարակ է. tsayg.am