Ֆրանսիայի նախագահի սիրուհին հղի է
15/01/2014 19:41

Ֆրանսիայի նախագահի սիրուհին հղի է

Ֆրանսիական ԶԼՄ-ների տեղեկություններով` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի սիրուհի Ժյուլի Գայան հղիության 4-րդ ամսում է գտնվում:

Segodnya.ua-ի փոխանցմամբ` ո'չ Օլանդը, ո'չ 41-ամյա դերասանուհին այս պահին չեն մեկնաբանել ֆրանսիական ԶԼՄ-ներում հայտնված այդ տեղեկությունը:

Հայտնի չէ նաև` գիտե՞  արդյոք ամուսնու սիրուհու հղիության մասին Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը:

Նախօրեին Ելիսեյան պալատում կայացած ճեպազրույցի ընթացքում Օլանդը հրաժարվել է պատասխանել անձնական կյանքին վերաբերվող լհարցերին՝ հավելելով, որ կնոջ և իր հարաբերություններում այժմ ծանր փուլ է:

 

Ֆրանսիայի նախագահի սիրուհին հղի է