ԵԱՀԿ նախագահողը համանախագահների հետ կշարունակի քննարկումները
15/01/2014 15:43

ԵԱՀԿ նախագահողը համանախագահների հետ կշարունակի քննարկումները

Բեռնում կայացած հանդիպումից հետո սպասվում է առավել մանրամասն քննարկում ԵԱՀԿ նախագահողի հետ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Վերջինս նաև հավելել է, որ այդ քննարկումները փորձի փոխանակման առումով լավ հնարավորություն են:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, ԵԱՀԿ նախագահող, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրխալտերը (Didier Burkhalter) Բեռնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: 

Նախորդող հրապարակում` ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին
 

ԵԱՀԿ նախագահողը համանախագահների հետ կշարունակի քննարկումները