Շատ փող վատնող տիրոջից փախչող դրամապանակ է ստեղծվել (Տեսանյութ)
15/01/2014 20:37

Շատ փող վատնող տիրոջից փախչող դրամապանակ է ստեղծվել (Տեսանյութ)

Ճապոնացիները ստեղծել են Living Vallet դրամապանակ, որը կարողանում է փախչել տիրոջից, եթե նա վատնել է բոլոր փողերը:

Topnews.ru-ի փոխանցմամբ` յուրահատուկ դրամապանակը զինված է հատուկ ծրագրով, որը հաշվարկում է տիրոջ գնողունակությունը և սկսում է որոշում կայացնել, պետք է արդյոք գումար ծախսել, թե ոչ:

Եթե դրամապանակում այլևս փող չկա, այն սկսում է փախչել տիրոջից, իսկ եթե այդ պահին դրամապանակի տերը խոչընդոտում է փախուստը, այն սկսում է ձայներ արձակել:

Նշվում է, որ Living Vallet-ը կարողանում է նաև sms-ներ ուղարկել դրամապանակի տիրոջ ամուսիններին և հարազատներին՝ օգնության խնդրանքով:
 

Շատ փող վատնող տիրոջից փախչող դրամապանակ է ստեղծվել (Տեսանյութ)