Ջովինկոն չի տեղափոխվի «Արսենալ»
15/01/2014 18:48

Ջովինկոն չի տեղափոխվի «Արսենալ»

«Յուվենթուսի» կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոն հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային հետաքրքրությունների շրջնակում: Սակայն 26-ամյա իտալացու գործակալ Կլաուդիո Պասկուալինն ընդգծել է, որ ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ թուրինյան թիմում: Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:

«Ջովինկոն «Արսենալո՞ւմ»: Այո, առաջարկ ստացել ենք, սակայն դա մեզ չի հետաքրքրում: Ջովինկոն կմնա «Յուվենթուսում»: Իհարկե, հաճելի է, որ «Արսենալի» նման թիմն ուզում է ձեռք բերել նրան, սակայն դա կմնա լոկ հետաքրքրություն»,- նշել է Պասկուալինը:
 

Ջովինկոն չի տեղափոխվի «Արսենալ»