Տղամարդու դի է հայտնաբերվել Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույցում
15/01/2014 19:16

Տղամարդու դի է հայտնաբերվել Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույցում

Այսօր` ժամը 16.39-ին, ԱԻՆ  տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույց շենքում առկա է քաղաքացու դի, ճանապարհի դժվարանցանելիության պատճառով անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դին հայտնաբերվել է թիվ 96 հասցեում գտնվող կիսակառույց շինության 2-րդ հարկում:

Փրկարարները անձը չպարզված միջին տարիքի տղամարդու դին պատգարակով իջեցրել և մոտեցրել են շտապօգնության աշխատակիցներին: 

Տղամարդու դի է հայտնաբերվել Արտաշիսյան փողոցի թիվ 94 կիսակառույցում