Ծեծված զինվոր Մհեր Խլղաթյանը դեռ մեկ ամիս կմնա հոսպիտալում
15/01/2014 17:01

Ծեծված զինվոր Մհեր Խլղաթյանը դեռ մեկ ամիս կմնա հոսպիտալում

Ծեծված զինծառայող Մհեր Խլղաթյանի վիճակը դեպի լավն է գնում: Նա այժմ ինքուրույն նստում է, սնվում: Հարազատները նրա մոտ ելք ու մուտք ունեն: Այս պահին մայրը նրա կողքին է: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: 

Նա նշեց, որ տեղափոխման պահին զինվորի գիտակցությունը մթագնած է եղել, սակայն այժմ պարզ է: Ասատուրյանը նաև հավելեց, որ Մհեր Խլղաթյանը հոսպիտալում կմնա մոտ մեկ ամիս: Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 02.10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինհոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Մհեր Արմենի Խլղաթյանը:

Նախորդող հրապարակումներ՝ Նորակոչիկ զինվորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ծեծված զինվորի մայր. Որդուս պատժել են՝ համարելով «սիմուլյանտ». Galatv.am



 

Ծեծված զինվոր Մհեր Խլղաթյանը դեռ մեկ ամիս կմնա հոսպիտալում