Դեսպան Միքայել Մինասյանը մասնակցել է Վատիկանի դիվանագետների ընդունելությանը
15/01/2014 16:44

Դեսպան Միքայել Մինասյանը մասնակցել է Վատիկանի դիվանագետների ընդունելությանը

Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:
Ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց է ունեցել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:
 

Դեսպան Միքայել Մինասյանը մասնակցել է Վատիկանի դիվանագետների ընդունելությանը