.jpg)
Նկարիչը պատկերներ է ասեղնագործում սեփական ափերի մեջ (Տեսանյութ)
21-ամյա նկարիչ Դևիդ Կատան օգտագործում է սեփական մարմինը՝ հարազատներին պատկերելու համար:
Fedpost.ru-ի փոխանցմամբ` ձեռքերի ափերի մեջ պատկերներ ստանալու համար Կատայից պահանջվում է մոտ 4 ժամ, ինչից հետո նա հանում է ափերի մեջ գտնվող թելերը:
Տարբեր գույների թելերով նա ասեղնագործում է ձեռքերի ափերի մաշկի վրա:
Պատկեր ստանալուց հետո նկարիչը պոկում է թելերը՝ մաշկի հետ միասին, սակայն, ինչպես պնդում է Դևիդը, նա այդ պահին ցավ չի զգում:
Մինչ այս պահը, նա պատկերել է եղբոր՝ Խավիերի, քեռու, տատիկի, հոր և ընկերուհու դիմանկարները: