Ռոյսը խոսել է «Զենիթի» մասին
15/01/2014 20:21

Ռոյսը խոսել է «Զենիթի» մասին

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը «Bild»-ին տված հարցազրույցում խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում իրենց մրցակցի` Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» մասին:

«Շատերն ասում են, որ «Զենիթը» հեշտ մրցակից է: Բայց իրականում դա լավ թիմ է, որի կազմում հանդես է գալիս գերհարձակվող Հալկը: Պետերբուրգում ցուրտ կլինի»,- հայտարարել է Ռոյսը:

Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին, Սանկտ Պետերբուրգում:

Ռոյսը խոսել է «Զենիթի» մասին