.jpg)
Սկսնակ երգիչը դատի է տվել Ջենիֆեր Լոպեսին` սեռական ոտնձգության համար
Սկսնակ երգիչ Ռոդրիգո Ռուիսը դատի է տվել աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսին:
Ռոդրիգո Ռուիսը հայտնի երգչուհուց պահանջել է 10 հազար ԱՄՆ դոլար փոխհատուցում` «չարդարացված ակնկալիքների համար», ինչպես նաև` դիմել ոստիկանություն և Լոպեսին մեղադրել իր հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Երգիչը հայտնել է, որ 2008-ին «վստահելի մարդու» միջոցով Ջենիֆեր Լոպեսին է փոխանցել իր ձայնասկավառակը, ինչից հետո Լոպեսից նամակ է ստացել, որով երգչուհին խնդրել է ուղարկելնաև այլ սկավառակներ ու մերկ լուսանկարներ:
Ռոդրիգո Ռուիսը երգչուհուն է ուղարկել իր ձայնասկավառակներն ու մերկ լուսանկարները, սակայն երրորդ և վերջին նամակում Լոպեսն ասել է, որ Ռուիսը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ ինքն ունի նոր զուգընկեր: Երգչի փաստաբանը հայտարարել է, որ Լոպեսի նամակները իր պաշտպանյալին հասցրել են հոգեկան խանգարման:
Միևնույն ժամանակ Ջ. Լոպեսի ներկայացուցիչները պնդում են, որ սկսնակ երգչի հավակնություններն անհիմն են, քանի որ իրականում նրան գրել է ոչ թե հայտնի երգչուհի Լոպեսը, այլ` Լոպեսի անունով մեկ այլ` 53-ամյա կին: Լոպեսի ներկայացուցիչները խորհուրդ են տվել Ռոդրիգո Ռուիսին հրաժարվել մեղադրանք առաջադրելուց: