Փորձել են գողանալ Ֆրեյդի աճյունը
15/01/2014 20:53

Փորձել են գողանալ Ֆրեյդի աճյունը

Լոնդոնի ոստիկանները փնտրում են Զիգմունդ Ֆրեյդի աճյունը գողանալ ցանկացող անձանց:

Interfax-ը հաղորդում է, որ հավանաբար հանցագործության փորձը կատարվել է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին:

Ոստիկանությունից նշել են, որ առևանգման փորձի ժամանակ վնասվել է հին հունական սափորը, որի մեջ ամփոփված են Ֆրեյդի և նրա կնոջ՝ Մարթայի աճյունները: Այս դեպքից հետո սափորի վայրը փոխել են:

Ավստրալացի գիտնական Ֆրեյդը, ով ավելի հայտնի է որպես հոգեվերլուծության հիմնադիր, 1938 թվականին Ավստրիայից տեղափոխվել է Լոնդոն, որտեղ մահացել է 1939 թվականին:

Փորձել են գողանալ Ֆրեյդի աճյունը