Սիրուշոն այս տարվա World Music Awards-ի նոմինանտների թվում է
15/01/2014 14:06

Սիրուշոն այս տարվա World Music Awards-ի նոմինանտների թվում է

Ապրիլին տեղի կունենա ամենամյա Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը՝ World Music Awards-ը, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները` բոլոր աշխարհամասերից:

Այս տարի հավակնորդների շարքում ընդգրկված է նաև Սիրուշոն` որպես եվրոպական արտիստ: Երգչուհու Facebook-յան էջում նշված է, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված համաշխարհային այս հեղինակավոր մրցանակաբաշխությանը:

Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)

Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում

Սիրուշոն այս տարվա World Music Awards-ի նոմինանտների թվում է