Սկյուռիկը բնակելի տանը պատճառել է 11.500 դոլարի վնաս
15/01/2014 19:49

Սկյուռիկը բնակելի տանը պատճառել է 11.500 դոլարի վնաս

Բրիտանական Հարտպուլ քաղաքի 64-ամյա բնակչուհի Մարգարետ Բոուսֆիլդի տուն ներխուժած սկյուռիկը վնասել է տան կահույքը, հատակը և խալիները:

Vesti.ru-ի փոխանցմամբ` գիշերը մեծ աղմուկից արթնացած տարեց կինը ենթադրել է, թե իր տունը թալանում են:

Ծխնելույզի միջոցով տուն ներխուժած սկյուռիկը վնասել և կեղտոտել է տիկնոջ բազմոցը, վարագույրները և պաստառները:

Ընդհանուր առմամբ` սկյուռիկը տան տիրուհուն հասցրել է 11.500 դոլարի վնաս:
 

Սկյուռիկը բնակելի տանը պատճառել է 11.500 դոլարի վնաս