.jpg)
Ժիրինովսկին կուսակիցներին հորդորել է քիչ զբաղվել սեքսով. Տարվա մեջ 4 անգամ
Ռուսաստանի Ազատ ժողովրդավարների կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հերթական սկանդալային հայտարարություննն է արել: Ժիրինովսկին գործընկերենին ասել է, որ նրանք պետք է նվազեցնեն սեռական հարաբերությունների քանակը:
«Տարվա մեջ չորս անգամը բավական է»,- ասել է Վլադիմիր Ժիրինովսկին:
Նա նաև հորդորել է բուսակեր դառնալ ու հրաժարվել ոգելից խմիչքներից: Ժիրինովսկին ասել է, որ ռուսական հայտնի «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը պետք է հանվի եթերից, որովհետև դրա մեջ գովազդվում է ալկոհոլը:
Ժիրինովսկին մտահոգված է նաև կանանց ապրելակերպով. նա առաջարկել է արգելել նիհարելու մասին գովազադյին հոլովակները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում աղջիկները ավելի ու ավելի հաճախ են տառապում անորեքսիայով: