.jpg)
16/01/2014 17:15
Վթար Ծիծեռնակաբերդի խճուղում. Կա երկու վիրավոր
Ծիծեռնակաբերդի խճուղում, հունվարի 15-ին, ժամը 23.45-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Տոյոտա Վիտց» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետևանքով «Տոյոտա Վիտցի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: