Բնապահպանության նախարարության դեմ քրգործ է հարուցվել
16/01/2014 09:10

Բնապահպանության նախարարության դեմ քրգործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ բնապահպանության նախարարության հետ կապված խնդիրներ կան: «Այո, քրեական գործ է հարուցված, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, չենք կարող այլ ինֆորմացիա հրապարակել»:

Դատախազության մամուլի ծառայությունից թերթին հայտնել են, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը):

Հարցին՝ արդյոք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անցնո՞ւմ է սույն գործով, թերթին չեն պատասխանել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բնապահպանության նախարարության դեմ քրգործ է հարուցվել