.jpg)
Ադրբեջան. 3 զորամաս ցրվել է
Բաքվում և դրա շրջակայքում տեղակայված երեք զորամաս ցրվել է: Այս մասին, հղում կատարելով ՊՆ մամուլի ծառայությանը, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ՊՆ-ից «ԱՊԱ»-ին հայտնել են, որ Ադրբեջանի նախագահի հրամանով, զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակներում, տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, այդ թվում` օպտիմալացում:
Հիշեցնենք, որ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակներում, Նախիջևանի ինքնավար մարզում տեղակայված Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը, առանձին համազորային բանակի կարգավիճակ է ստացել: