Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում
16/01/2014 19:58

Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում

Հունվարի 16-ին՝ ժամը 17.25-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.05-ին, մարվել՝ 19.05-ին:

Այրվել են Մ. Հ.-ին պատկանող անասնագոմի և հացատան տանիքի փայտե կառուցատարերը (մոտ 50 քմ) և 170 հակ անասնակեր:
 

Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում